Լրահոս
Առողջապահական
10:45
12.02.22
347

Կորոնավիրուսը՝ Հայաստանում․ մահվան դեպքերը նվազել են, բայց թվերը մտահոգիչ են

Փետրվարի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք: Կատարվել է 7243 թեստավորում, առողջացել՝ 4610 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 370 272-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 807 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8157 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1569 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 14 մարդ։

Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում։