Լրահոս
Հասարակական
15:02
27.01.22
208

Կոնկրետ քաղաքական գործընթացներով է պայմանավորված եղել ֆինանսական հոսքերը դեպի Շվեյցարիա ուղղորդելը

Img default alt hy

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է՝ վերհիշելով․

««Ворошиловский стрелок» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ երիտասարդ աղջկան, բռնաբարած հղփացած լակոտներին պատժելու համար СВД գնած վետերանը այդ փողը հայթայթում է իր հողամասը վաճառելով։ Հանցանք գործած այդ լակոտներից մեկի հայրը ՌԴ ՆԳՆ բարձր չինովնիկ էր, որը քնչական գործողությունների ժամանակ մի ֆրազ է արտաբերում․ 

«Ամեն հանցագործություն ունի տնտեսական հետք»։ 

Հիմա ինչու սա հիշեցի․ այսօր կարդացի «Հետքի» նյութը, թե 2018-20 թթ-ին որքան գումար է ՀՀ-ից դուրս բերվել Շվեյցարիա։ Հոդվածում ամենից հետաքրքիրը այն ամիսներն էին, որոնց ժամանակ անհատական փոխանցումներով ամենից շատ գումար էր երկրից դուրս հանվել․ 2018-ի փետրվարին՝ 19 մլն դոլար, 2019-ի նոյեմբերին՝ 23 մլն դոլար, 2020 թ-ի նոյեմբերին ՝ 47 մլն դոլար, 2021-ի փետրվարին՝ 26 մլն դոլար։

Եթե փորձենք համեմատել ու վերհիշել, թե այդ խոշոր գումարների՝ երկրից դուրս հանելուն ի՞նչ քաղ․ գործընթացներ են հետևել/նախորդել, կամ ի՞նչ քաղ․ պայմաներում է դա արվել, ապա ակնհայտ կլինի, որ երկրում կոնկրետ քաղաքական գործընթացներով է պայմանավորված եղել ֆինանսական հոսքերը դեպի Շվեյցարիա ուղղորդելը։ 

Այսինքին, ինչպես պետական, այնպես էլ քաղաքական էլիտայի կոնկրետ շրջանակներ իրենց փողերը տեղափոխել են ապահով վայրեր․ ավելին՝ երբեմն փողերի տեղափոխումը նախորդել է այդ քաղ․ գործընթացներին, որոնք տեղի են ունեցել, իսկ դա նշանակում է, որ այդ շրջանակները՝ օրինակ տեղյակ են եղել 2018-ին երկրում սպասվելիք «հեղափոխության» մասին։

Օրինակ՝ 2020թ․ նոյեմբերին երկիրը իշխանափոխման իրավիճակում էր և տրամաբանական է, որ երկրից գումար պետք է հաներ հենց իշխանության թիմը, 2021-ի փետրվարին ՀՀ ԳՇ-ն հանդես եկավ իշխանություն փոխելու հայտարարությամբ, հետևաբար կրկին իշխանական շրջանակներին էին գումար երկրից հանել։ 

Ասեմ ավելին, եթե լավ ուսումնասիրվի նախորդ 4 ամիսներին ՀՀ-ից դուսր եկած տրանսֆերները, կարծում եմ նույնպես հետաքրքիր պատկեր կլինի, չնայած միգուցե դեռ գլխագների կուտակման փուլ է, և միայն որոշակի կլոր թիվ կուտակելուց հետո միայն այն կփորձեն երկրից դուրս հանել։

Ո՞նց էիք <նախկիներին> ասում, լափու՞մ եմ․․․ նորերը այս մասով աննախադեպ տաղանդավոր են․ ի դեպ, ԱԺ երեսփոխանների անձնական հաշիվները հաճախ օգտագործվում են ուրիշների փողերը փոխանցելու համար, որոշակի սիմվոլիկ միջնորդավճարի դիմաց։

Ի դեպ, երկիր փող մտնելու և դուրս հանելու հարցում կարևոր դերակտարում ունեն նաև խոշոր բուքմեյքերական կազմակերպությունները․ հասկացողը հասկացավ»։