Լրահոս
Քաղաքական
21:09
26.09.24
202

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության» համաձայնագրի կնքման ուղղությամբ․ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման մասին

Img default alt hy

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։