Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:21
20.01.26
1 312

Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ․ Ալիև

Img default alt hy

Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։ Այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ցուցադրեն խաղաղ համակեցության ավելի շատ արդյունքներ։

«Հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում ապահովելու համար։

Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է՝ փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է՝ կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ։