Լրահոս
Իրավական
20:43
16.07.22
131

Կես տարի կալանավորված Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրա խափանման միջոցը շարունակ չի փոխվում

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, արդեն մոտ կես տարի կալանավորված Նարեկ Մանթաշյանը, սրտի հետ ունեցած խնդրի պատճառով՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո, հրաժարվել է հոսպիտալացվել և վերադարձել է քրեակատարողական հիմնարկ: 

Փաստաբանը հիշեցրել է, որ նա բարձր ինսուլինային կախվածություն ունի և այսպիսի պայմաններում նրան կալանքի տակ պահելը, պաշտպանի ձևակերպամբ, խոշտանգում է: