Լրահոս
Քաղաքական
20:39
16.09.24
157

Ուշադրությունը կենտրոնացրել ենք ռազմավարական երկխոսության ավելի սերտ համագործակցությամբ խնդիրների լուծման վրա․ Միրզոյան

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ հանդիպման վերաբերյալ․

«Բարեկամություն, գործընկերություն բոլոր մակարդակներում և ուղղություններով, ներառյալ տնտեսությունը, Հայաստանի կայունության ամրապնդումը, ժողովրդավարական ուղին, ԵՄ հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը: Սա օրակարգի դեռ համեստ նկարագրություն է: 

Ուշադրությունը կենտրոնացրել ենք ապագայի ակնկալիքների վրա, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության և տարբեր ձևաչափերով ավելի սերտ փոխգործակցության միջոցով առկա խնդիրների լուծումը»,- գրել է Միրզոյանը։