Լրահոս
Հայաստան
16:50
28.01.22
777

Կենացի մակարդակից զատ բանակը մեր կարիքն ունի․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

Այսօր Հայոց բանակի 30-ամյակն է։ ԱԺ ընդդիմությունը՝ հակադրվելով իշխանությունների պահվածքին, երեկ և այսօր այցելում են զորամասեր, դիրքեր, զինծառայողների հետ են անցկացնում այս օրը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը «hraparak.am»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը, Թեհմինա Վարդանյանը և Արթուր Ղազինյանը երեկ Տավուշի մարտական դիրքեր են մեկնել։ 

Այն հարցին, թե տրամադրությունն ինչպես էր Տավուշում, Նազարյանը նշել է․

«Տրամադրությունն ընդհանուր առմամբ նորմալ էր։ Ժամկետային զինծառայողներից մեկը նշեց, թե կարծում էր՝ զինվորն էլ ոչ ոքի պետք չէ։ Բանակն այսօր մեր կարիքն ունի։ Պատերազմից հետո լավ լինելը հրամանատարի և զինվորի համար դժվար է։ Նրանք չեն կարող ուրախ-զվարթ լինել։ Բոլորն էլ զոհված ընկերներ, հարազատներ ունեն։ Զինվորն էլ նշում է, որ չի պարտվել»։

Նազարյանն անդրադարձավ նաև նրան, որ ողջ համացանցը քննարկում է պատգամավոր Լուսինե Բադալյանի լայն ժպիտը՝ Եռաբլուրի տխրության ֆոնին․

«Լուսինեն մենակ չէ։ Ես հիմա չեմ ցանկանա մեկնաբանել նրան, սակայն մարդիկ պետք է հասկանան, որ արևածաղիկ չրթելով Եռաբլուր գնալ չի կարելի։ 

Նույնը պետք է ասեմ Ծիծեռնակաբերդ գնացողների մասին։ Մեր հասարակությունն իրեն պահելու խնդիր ունի։ Լուսինեն կարող է ինչ-որ մի բան էր հիշել ու ժպտում էր, հարցը դա չէ։ 

Խնդիրն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հիվանդանում են Հայոց բանակի 30-ամյակին։ Կենացի մակարդակից զատ բանակը մեր կարիքն ունի»,- նշել է Գեղամ Նազարյանը։