Լրահոս
Աշխարհ
17:51
27.01.25
160

Կատաղի բախումներ՝ Աթենքում. ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ

Աթենքում Հունաստանի իշխանության դեմ բողոքի ակցիան կոշտ միջոցներով է ցրել ոստիկանությունը: Արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարարներին խորհրդարանի շենքի մոտից հեռացնելու համար: Ակցիայի մասնակիցները մեղադրել են իշխանությանը երկու տարի առաջ երկու գնացքների բախման հետևանքով տուժածներին ժամանակին օգնություն չտրամադրելու համար, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ մահացել են շնչահեղձությունից: