Լրահոս
Հասարակական
19:30
11.02.22
106

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՍԱՏՄ

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ՝ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը:

Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով:

Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային  սարքերը, չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն մաքրվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: