Լրահոս
Հայաստան
20:34
21.01.22
117

Կառուցողական գնահատեցի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը․ Ռուբինյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ  Ռուբեն Ռուբինյանը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 21-ին, ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Կառուցողական  գնահատեցի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ«,- ընդգծել է Ռուբինյանը։