Լրահոս
Միջազգային
11:34
21.01.22
183

Կարճ շրջազգեստով կանանց արգելել են բեռնատար նստել

Img default alt hy

Հյուսիսային Ուգանդայում Առևտրականների ասոցիացիան արգելել է կանանց բեռնատար նստել՝ որոշելով, որ կարճ շրջազգեստն ու բաց ազդրերը կարող են շեղել վարորդների ուշադրությունը և դառնալ վթարի պատճառ, տեղեկացնում է «AFP»-ն։

Լիրա քաղաքում հրապարակված հրամանն արգելում է վարորդներին «անգամ իրենց կանանց» թույլ տալ նստել բեռնատարների խցիկի առջևի մասում։

«Բացի բարձր արագությունից և բեռնատարների վարորդների անկարգապահությունից՝ մենք հայտնաբերեցինք, որ որոշ կանայք նստում են առջևում կարճ շրջազգեստով, ոմանք վարորդներին բարեր են տանում և ալկոհոլ խմում, իսկ վարորդները վերջնարդյունքում դառնում են վթարների պատճառ»,- տեղեկացրել է լրատվամիջոցը։