Լրահոս
Միջազգային
16:23
12.02.22
315

Կառավարումը պետք է վստահել երիտասարդներին․ Թուրքմենստանի նախագահը կլքի պաշտոնը

Img default alt hy

Նախօրեին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, խորհրդարանի վերին պալատում իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե մտադիր է հրաժարական տալ։

Չնայած, իր խոսքով, կայացրած «բարդ որոշմանը», նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրի զարգացման այս նոր փուլում պետական կառավարումը պետք է վստահել երիտասարդ առաջնորդներին։

Ավելի վաղ Թուրքմենստանի ԿԸՀ-ն հայտնել էր, որ երկրում նախագահական արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2022 թվականի մարտի 12-ին։