Լրահոս
Իրավական
21:00
13.01.26
314

Կանխվել է շուրջ 15 մլն դրամի հափշտակության փորձ

Img default alt hy

Կիբեռոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այսօր կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:
 
«Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։
 
Հարգելի’ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- ասվում է ՆԳՆ կիբեռոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: