Լրահոս
Հասարակական
21:11
12.01.23
109

Կանխվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդովի փողոցի թիվ 58 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։