Լրահոս
Միջազգային
19:50
10.01.23
100

«Կանգուն պատեր չեն մնացել». ծանր մարտեր են Ուկրաինայում, Կիևն էլի զենք է ուզում

Բախմուտի մերձակայքում գտնվող Սոլեդարի ուղղությամբ են ռուսներն առաջ գնում: Զելենսկին ասել է, որ քաղաքում կանգուն պատեր չեն մնացել: Վաշինգտոնը, Բեռլինն ու Փարիզը պատրաստվում են հավելյալ ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա։

Կրեմլը պնդում է, թե այդ օգնությունը միայն կերկարաձգի հակամարտությունն ու ուկրաինական կողմի տառապանքները։