Լրահոս
Հասարակական
17:00
01.12.24
645

Ջրանցքում դի է հայտնաբերվել․ նոր մանրամասներ

Img default alt hy

Նոյեմբերի 30-ին, ժամը 18։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Մալաթիայի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքի դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։