Լրահոս
Հասարակական
19:05
25.01.22
287

Ջրականի տարածքից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Img default alt hy

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողություններին մասնակից կամավորական, պահեստազոր) աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1708 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: