Լրահոս
Հասարակական
09:30
19.09.24
2 013

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1 և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: