Լրահոս
Շոու բիզնես
22:00
28.08.22
264

Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր երեք հարսանյաց զգեստները

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը  ցուցադրել է Ralph Lauren-ի իր շքեղ զգեստները, որոնցում նա ամուսնացել է հոլիվուդյան կինոաստղ Բեն Աֆլեքի հետ։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է Vogue-ը։

Ջեյ Լոն հանդերձանքն անվանել է առասպելական: Զգեստի ուշագրավ դետալը, որով հարսնացուն քայլում էր դեպի զոհասեղան, անթիվ դարսերն են:Օգտագործվել է հազար շարֆ ու 500 մետր գործվածք :

30  դերձակ  մոտ 700 ժամ  աշխատել է այդ  հանդերձանքների վրա:

Բացի այդ, Ջենիֆերը ներկայացել է  ևս երկու էլեգանտ զգեստներով՝ առատորեն զարդարված մարգարիտներով և խորը նեղ դեկոլտեով: