Լրահոս
Արցախ
12:56
24.01.22
311

Ջաբրայիլից հայտնաբերվել և տարհանվել է 1 աճյուն

Img default alt hy

Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է մեկ աճյուն:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:

Այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 ձեռքի նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։