Լրահոս
Միջազգային
22:20
12.02.22
3 283

Իտալիան Ուկրաինային է վերադարձրել հայերի խմբին․ ի՞նչ քայլի էին դիմել նրանք

Img default alt hy

Իտալիայի իշխանությունները Ուկրաինա են վերադարձրել հայերի խմբին, որոնք արտագաղթել են դեսպանատան աշխատակիցների անվան տակ, տեղեկացնում է Փաստինֆո-ն։

Ինչպես պարզվել է, նրանք հատուկ չվերթի մասին լսել են ԱԳՆ-ի իրենց բարեկամից և որոշել են իրենց բախտը փորձել Եվրոպայում։

Կեղծ դիվանագետները Հռոմ են ժամանել նախօրեին Իտալիայի կառավարության վարձակալած Embraer ինքնաթիռով։ Վայրէջքից անմիջապես հետո նրանք փորձել են չափազանց հոգնած ձևանալ և անհետանալ ամբոխի մեջ, սակայն հաշվի չեն առել, որ օդանավակայանում փաստաթղթերը ստուգվում են ավտոմատ սկաներների միջոցով։ Չիպերի փոխարեն «դիվանագետների» կեղծ անձնագրերում միայն փայլաթիթեղի կտորներ են եղել, որոնք շարքից հանել են միանգամից 2 թանկարժեք սարք, որից հետո միջամտել են սահմանապահներն ու արագ բացահայտել խաբեությունը։

Իտալացի ոստիկաններին և լրագրողներին հատկապես զարմացրել է անօրինական միգրանտների սոցիալական կարգավիճակը. նրանցից երկուսը բիզնես են ունեցել, մեկն աշխատել է մարզային պետական վարչությունում, մյուսը՝ պարզվել է Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Բայց և այնպես նրանք հայտարարել են Եվրամիությունում ապրելու իրենց ցանկության մասին և ապաստան խնդրել։ Հաշվի առնելով սահմանի անօրինական հատման փորձը՝ Իտալիան մերժել է։ Ինքնաթիռը Կիև հետ ուղարկելուց հետո պարզվել է, որ փախստականներից մեկը Ռումինիայի կողմից հետախուզման մեջ է երկար տարիներ ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով։

Այս պահին Իտալիայի և Ուկրաինայի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես են Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարողացել վայրէջքից առաջ անարգել անցնել բոլոր ստուգումները և ինչու է ինքնաթիռը օդ բարձրացել նախատեսված ժամկետից մեկ ժամ շուտ։ Կիևի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրեն Արսեն Մանուկյանի խոսքով՝ դրսից հաքերային հարձակում է տեղի ունեցել, և դժվար թե հնարավոր լինի բացահայտել այս հարձակման պատվիրատուներին ու հեղինակներին։