Լրահոս
Միջազգային
16:45
13.05.23
170

Իսրայելում հայ է զոհվել հրթիռակոծության ժամանակ

Իսրայելի Ռեխովոտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ հայ կին է զոհվել: 80-ամյա Ինգա Աբրահամյանի մահվան մասին հայտնել է «Իսրայելի հայեր» թերթի գլխավոր խմբագիրը: Ըստ նրա՝ Ինգա Աբրահամյանը հրթիռակոծված շենքի 3-րդ հարկի բնակարանում է եղել: Նրա ամուսինը վիրավորվել է։ 2008 թվականից հետո Ինգա Աբրահամյանը Պաղեստին-Իսրայել հակամարտության առաջին զոհն է հայ համայնքից: