Լրահոս
Միջազգային
18:24
13.01.26
95

Իսրայելական տանկերը կրակ են բացել Լիբանանում իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ. El País

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակի երեք տանկեր կրակ են բացել ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի առաքելության շրջանակներում Լիբանանի տարածքում տեղակայված իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է El País թերթը՝ վկայակոչելով թագավորության Գլխավոր շտաբին։

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 12-ին, երբ իսրայելական երեք տանկերը դիրքեր են զբաղեցրել բուֆերային գոտուց հյուսիս՝ իսպանական գումարտակի պատասխանատվության գոտում։

Հրեական պետության մարտական մեքենաներն արձակել են երեք կրակոց։ Արկերն ընկել են պարեկախմբից 150 և 380 մետր հեռավորության վրա: