Լրահոս
Հայաստան
12:41
16.02.22
301

Իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը». Կարեն Վրթանեսյան

Img default alt hy

Aysor.am-ը գրում է.

«Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք ու գլխավորությամբ հնարավոր կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտումներ անել։

«Դա նույնն է, որ մեղուները մեղրի դեմ հանձնաժողով ստեղծեն, ո՞նց կարող են մարդիկ, որոնք ամենից շատ են մեղադրվում պատերազմի աղետի, կորուստների համար, իրենք իրենց քննեն, աբսուրդ է սա», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ընդդիմության մասնակցությունն այս հանձնաժողովում, անկախ արդյունքներից, կլեգիտիմացներ աշխատանքը, ըստ այդմ, հասկանալի է, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել «այդ խեղկատակությանը»։

Նրա խոսքով՝ ընդդիմության մասնակցությամբ իշխանությունը հնարավորություն կստանա աշխատանքը ցույց տալու՝ ասելով, որ «տեսեք՝ ընդդիմությունն էլ էր ներկա»։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը» և ոչ միայն։  Ոչ միայն բանակի գրպանը կգցի մեղավորությունը, այլ՝ այդ պահին քաղաքական որ ուժին հարմար լինի, մենք դրա օրինակները տեսնում ենք, երբ ինչ-որ իշխանամերձ ֆեյքեր մարդկանց մեղադրում են դավաճանության համար։ Անշուշտ, հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական ճնշման գործիք իշխանության հակառակորդների դեմ», - ընդգծեց փորձագետը։