Լրահոս
Հասարակական
15:39
26.09.24
178

Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է. ՆԳՆ հայտարարությունը

Img default alt hy

Սեպտեմբերի 26-ին, պայմանավորված Հաղթանակ կամրջի ճանապարհաշինական աշխատանքներով, Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իր գործառույթների շրջանակում անում է հնարավորը երթևեկությունը կարգավորելու և խցանումները վերացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։