Լրահոս
Հայաստան
10:18
15.02.22
115

Իսակովի պողոտայում BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակին

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Գագիկ Շամշյանը հայտնում է՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

Բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, վնասվել է գովազդային վահանակը։