Լրահոս
Հասարակական
10:56
04.06.25
144

Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում

Img default alt hy

Հունիսի 3-ին, ժամը 15:50-ի սահմաններում Իսակովի պողոտա - Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Եփրեմյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել նախ բազալտե եզրաքարի, ապա մայթի վրայով և հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող կանաչ գազոնում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, ով եղել է «Volkswagen»-ի ուղևոր, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։