Լրահոս
Քաղաքական
19:50
12.01.23
140

«Իրենք էդ բորշը եփել են, թող իրենք էլ ուտեն». ընդդիմադիրները չեն մասնակցելու ԱԺ խորհրդի նիստին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի մանդատներից զրկելու հայցը Սահմանադրական դատարան օրինաչափ է համարում խորհրդարանի նախագահը, որովհետև, ըստ Ալեն Սիմոնյանի, գերազանցվել է բացակայությունների թույլատրելի չափը: Ընդդիմությունն այդ որոշումը քաղաքական հետապնդում է համարում և հայտարարում, որ վաղը չի մասնակցելու այդ հարցով հրավիրված Ազգային ժողովի խորհրդի նիստին: