Լրահոս
Տարածաշրջան
23:30
11.02.23
166

Իրանը կամքի պատերազմ է սկսել և ծաղրում է Ալիևին. թշնամիներին ցուցադրվող «հրթիռային քաղաքներ»

Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի տոնական երթերում իրանցիների ձեռքին այլ պաստառների հետ մեկտեղ եղել է նաև Ալիևի ծաղրանկարը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Ազադի, կամ որ նույնն է՝ ազատության հրապարակում ելույթի ժամանակ դիմել է հակաիրանական ուժերին:

Պնդել է, որ միշտ էլ համազգային շարժումով է Իրանը պատասխանելու թշնամիներին, որոնք կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ փորձում են Իրանը ներսից պայթեցնել: