Լրահոս
Տարածաշրջան
16:00
11.02.23
80

Իրանում տոնական երթեր են. Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձն է

Իրանում այսօր նշում են իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձը: Տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանի փողոցներում Իրանի դրոշները ձեռքներին տոնում են ազգային համախմբվածության, իսլամական հեղափոխության ազատության օրը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իսլամական հեղափոխությունը վերջ է դրել իրանցիների նվաստացմանը և դարձել է արժանապատիվ կյանքի սկիզբը:

Տոնական Իրանում այսօր երթեր են անցկացվելու 1400 քաղաքներում ու 38 հազար գյուղերում։ Միայն Թեհրանում երթերը 12 երթուղի են ունենալու։