Լրահոս
Տարածաշրջան
22:10
10.01.23
154

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Img default alt hy

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք, մահացել է 7 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 717-ի:

Գրանցված 109 նոր հիվանդներից 47-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 562 հազար 169 հիվանդներից 7 մլն 336 հազար 524-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 167 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: