Լրահոս
Միջազգային
20:20
27.08.22
103

Իրանն ԱԹՍ-ների մատակարար է հավակնում դառնալ. գայթակղիչ առաջարկ՝ աշխարհին

Հարևան Իրանը հավակնում է դառնալ դրոնների մատակարար պատերազմող աշխարհի համար:

Տեղեկություններ կան, թե զորավարժությունների հանված իրանական անօդաչուներից 100-ն արդեն գնել է Ռուսաստանը, հայտնի չէ՝ արդյոք դրանք դուրս են բերվել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտ:

Ավելի քան 4 տասնամյակ տնտեսական ու ռազմական պատժամիջոցների տակ ապրող Իրանը հիմա նաև փորձում է օգտվել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի բարեհաճությունից ու գլուխն ազատել միջուկային ծրագրի պատճառով ուսերին դրված սանկցիաներից: