Լրահոս
Հայաստան
19:15
19.09.24
235

Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանին անկախության տոնի առիթով

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով, հայտնում է IRNA–ն: 

Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: 

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկու երկրները լավ հարևաններ են»,–նշել է  Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղված ուղերձում: 

Նախագահին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին: 

Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են: