Լրահոս
Հայաստան
14:24
20.07.26
293

Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները․ Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից

Img default alt hy

Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից։

«Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի  Փաշինյանին, հորդորում եմ մեղադրանքների մասով հանրային ներկացնել Ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից եք դառնում դուք, նաև մեղսակից եք դարձնում նաև հայ ժողովրդին։

Դրանից բացի ակնկալում եմ  իմանալ մեր՝ այստեղ գտնվողների, կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- ասված է ուղերձում։

Ավելին՝ ձայնագրությունում։