Լրահոս
Աշխարհ
18:27
12.02.23
166

Իրանի նախագահը եռօրյա այցով կմեկնի Չինաստան

Img default alt hy

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 13-ին եռօրյա այցով կմեկնի Պեկին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին:

Ռայիսին նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահի հետ։ Օրակարգում են նաև երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունները և համագործակցության փաստաթղթերի ստորագրումը։

Իրանի կառավարության ղեկավարը կմասնակցի երկու երկրների գործարարների համատեղ հանդիպմանը և կհանդիպի Չինաստանում բնակվող իրանցիների հետ: Ռայիսին կհանդիպի նաև չինացի մտավորականների հետ։

Մի շարք նախարարներ կուղեկցեն Ռայիսիին Պեկին կատարելիք այցի ընթացքում: