Լրահոս
Միջազգային
15:10
14.02.23
87

Իրանի նախագահը Չինաստանում է. Թեհրանն ու Պեկինը ամրապնդում են համագործակցությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Չինաստանում: Ռայիսին եռօրյա այցով է մեկնել Պեկին մեծ պատվիրակությամբ՝ այդ թվում Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը և առևտրի, տնտեսության և նավթի նախարարները: Ռայիսին Պեկինում բանակցություններ կվարի իր չինացի գործընկեր Սի Ծինպինի հետ:

Ենթադրվում է, որ կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր առևտրատնտեսական ոլորտում: Իրանը և Չինաստանը ամուր տնտեսական կապեր ունեն՝ հատկապես էներգետիկայի տարանցման, գյուղատնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում: 2021 թվականին Պեկինն ու Թեհրանը ստորագրել են 25-ամյա ռազմավարական համագործակցության պայմանագիր: