Լրահոս
Աշխարհ
21:40
11.01.23
136

Իրանական նավերը պլանավորում են դիրքավորվել Պանամայի նեղուցում

Img default alt hy

Իրանը պլանավորում է առաջիկա ամիսներին ընդլայնել իր ներկայությունը մինչև Խաղաղ օվկիանոս. նավատորմն առաջին անգամ կկենտրոնացվի Պանամայի նեղուցում, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մինչ օրս մենք ընդլայնել ենք մեր դիրքերը աշխարհի բոլոր ռազմավարական նեղուցներում, բացառությամբ միայն երկու շրջանների… մենք պլանավորում ենք այս տարի (իրանական 1401 թվական. քրիստոնեական թվականությամբ համապատասխանում է 2022 թ.-ի մարտից մինչև 2023 թ.-ի մարտն ընկած ժամանակաշրջանին) ընդլայնել մեր ներկայությունը Պանամայի նեղուցում», - ասել է իրանցի փոխծովակալը։

Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային ուժերի կառուցվածքում ստեղծվել է հրամանատարական երեք շտաբ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է օվկիանոսային ջրատարածքներից մեկի համար։

«Եթե այսօր մենք արդեն դիրքավորվում ենք Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում, ապա այս տարի մենք կընդլայնենք մեր ներկայությունը նաև Խաղաղ օվկիանոսում», - հավելել է նա։