Լրահոս
Աշխարհ
16:45
17.07.22
132

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Կիրակի օրը Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ցնցման էպիկենտրոնը գտնվել է մոտ 50 հազար բնակչության Ջաջիրոտո գյուղից 155 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է  39 կմ խորության վրա։

Ցունամիի սպառնալիքի կամ հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։