Լրահոս
Հասարակական
22:30
20.02.22
342

Ինչպե՞ս կանխել ապօրինի որսագողությունը․ բնապահպանն առաջարկներ ունի

Img default alt hy

Ապօրինի որսագողությանը կկարողանանք վերջ տալ, եթե շուկաներից հավաքեն բոլոր ձկները և չթույլատրեն որևէ մեկին որսի արգելված շրջանում ձուկ վաճառել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

«Եթե շուկաներում, բոլոր ճանապարհներին արգելվի ձուկ վաճառել արգելված շրջանում, մենք ինչ–որ արդյունք կունենանք։ Բոլորս էլ տեսնում ենք Սևանի ճանապարհին մարդիկ կանգնած ձուկ են վաճառում, և որևէ բան չի արվում։ Ավելին` եթե Սևանի օբյեկտներում արգելվի սիգն ընդգրկել մենյուների մեջ, կոնկրետ արդյունք կունենանք։ Սակայն սրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,–ասել է Զառաֆյանը։  

Նրա խոսքով` վերահսկող մարմինները, պաշտոնյաները պետք է Սևանի շուրջը գործող օբյեկտներում վերահսկողություն իրականացնեն` սիգը հանեն ճաշացանկից` չխուսափելով անձնական հարաբերություններ փչացնելուց։