Լրահոս
Հասարակական
21:30
15.02.22
165

Ինչու հասանք պատերազմին, ինչու մեր տղերքը զոհվեցին, տարածքներ կորցրինք․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

Այն, ինչում այսօր դատարանում մեղադրեցին Հայաստանի երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այս վարչախմբի դեմքերից մեկն է, գրում է պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Կարդացեք ներկայացված մեղադրանքը ու կհասկանաք, թե ինչու է երկիրն այս վիճակում, ինչու հասանք պատերազմին, ինչու մեր տղերքը զոհվեցին, տարածքներ կորցրինք։

Աննա Դանիբեկյանը, չեմ բացառում, որ տուն մտնելուց հետո հարբում է, որ չմտածի, թե ինչի մեջ է թաթախվել։ Իսկ ի՞նչ են խմում դատախազները։ 

Բացառված է, որ նրանք  չեն գիտակցում, որ շատ շուտով դատարանում պատմելու են, թե ով և ինչն է իրենց դրդել նման անհեթեթ, անհասկանալի, անդեմ, անլուրջ մեղադրանք ներկայացնել և պաշտպանել այն։

Դատախազներ, կարդացեք, թե ինչ եղավ Եժովի և  նրա կամակատար դատախազների հետ։ Ուշադիր կարդացեք»։