Լրահոս
Քաղաքական
23:50
01.12.24
394

Ինչո՞ւ է Իշխան Սաղաթելյանը մեկնել Ֆրանսիա

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում։ 

Այցի շրջանակներում այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպել ենք Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի  ՀՅԴ կառույցի անդամներ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել եմ այն կարևոր դերը, որ Ալֆորվիլն ունի ֆրանսահայ գաղութի կյանքում։ 

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք 

Հայաստանին ու հայությանը հուզող օրակարգային խնդիրներին։

Հաճելի էր նկատելը, որ պարոն քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով էր վերաբերում քաղաքապետարանում կանգնեցված Արցախի Հանրապետության պետական դրոշին, Բերձորի հետ համագործակցության հուշագրին և Արցախի խորհրդանիշ-լուսանկարին»։