Լրահոս
Քաղաքական
21:45
15.01.26
157

Ինչո՞ւ չեն վերադառնում մյուս 20 գերիները. ինտրիգներ, կասկածներ, հույսեր

Հայ իրավապաշտպաններն ամբողջ աշխարհում ողջունում են Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան: Միևնույն ժամանակ ընդգծում են, որ չորս հայ գերիների ազատ արձակումը չի վերացնում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացված ապօրինի կալանավորումները և շարունակվող պատանդառությունը: 

Դեռ 20 գերի կա Բաքվում, որոնց վերադարձնելու հույսը հիմա մնում է միջազգային ճնշումը, քանի որ Հայաստանում այլևս Ադրբեջանի համար կռված վարձկաններ չկան, վերջին երկուսին երեկ Երևանը հանձնեց Սիրիային։