Լրահոս
Հասարակական
19:26
14.02.22
465

Իմանում են՝ անասնաբույժ է, աղջիկ չեն տալիս․ անասանբույժների բողոքի ակցիան

Img default alt hy

Անասնաբույժներն այսօր էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։

Նրանք բողոքում են իրենց աշխատանքային վատ պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են, նաև աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն են ուզում։

Անասնաբույժներն ասում են՝ աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ և կապտուկներ են ստանում։

Աշխատանքային վատ պայմաններից դժգոհելիս, նրանցից մեկը նաև սոցիալական անհավսարաության մասին խոսեց՝ ասելով, որ երբ գնում են աղջիկ ուզելու, աղջկա հարազատները իմանում են, որ անասնաբույժ է, աղջիկ չեն տալիս։