Լրահոս
Հայաստան
16:54
14.02.22
704

Ի՞նչ պաշտոն է ստացել Արագածոտնի նախկին մարզպետը ՊՆ-ում

Img default alt hy

Արագածոտնի նախկին մարզպետ, Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական։

Տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատել է Ռազմիկ Պետրոսյանը:

Նա նշել է, որ նախարարի հրամանն այսօր է ստացել:

Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզպետ է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: