Լրահոս
Տնտեսական
19:45
27.08.22
141

Ի՞նչ կարելի է գնել 5000 դրամով. «Հայլուր»-ի էքսպերիմենտը և 8,3 տոկոս գնաճը

Մեր երկրում բնակչության գրեթե կեսը աղքատ է: Համաշխարհային բանկի տվյալն է: Տնտեսագետների պնդմամբ՝ գնաճի տեմպը, եթե պահպանվի, աղքատության տոկոսը մեծանալու է: 

1900 դրամով նվազագույն թոշակն ավելացնելու կառավարության որոշումը չի փրկում իրավիճակը: 7 ամսվա գնաճը մեր երկրում 8.3 % է: «Հայլուր»-ի թղթակից Կարինե Մանգասարյանը այսօր փորձել է պարզել՝ ի՞նչ է հնարավոր գնել Հայաստանում, եթե ունես, ասենք, 5000 դրամ: