Լրահոս
Հասարակական
17:10
27.01.22
101

Ի՞նչ հարցեր է քննարկելու ՔՊ–ն Դիլիջանում եռօրյա հավաքին. չի բացառվում Փաշինյանի առցանց մասնակցությունը

Img default alt hy

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Դիլիջանում հունվարի 28-30-ը սպասվող հավաքի օրակարգում լինելու են քաղաքական և օրենսդրական հարցերը։

«Հստակ օրակարգային հարցերը հայտնի չեն, նմանատիպ քննարկումներ ունենում ենք երկու-երեք ամիսը մեկ անգամ»,- «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա չի բացառել նաև, որ հանդիպմանը հնարավոր է առցանց տարբերակով մասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարակվել է կորոնավիրուսով. 

«Եթե լինի դրա անհրաժեշությունը, կարելի է ապահովել հեռավար մասնակցությունը։ Հնարավոր է, որ մասնակցի, եթե շատ կարևոր հարցեր լինեն»։

Հարցին, թե խմբակցության պատգամավորները կհասցնե՞ն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մասնակցել բանակի 30-ամյակին օրվան նվիրված միջոցառումներին, Աղազարյանը պատասխանեց․

«Իհարկե, մասնակցելու ենք, այցելելու ենք Եռաբլուր։ Մեկ ամբողջ օր է, կհասցնենք նաև Դիլիջան գնալ»։