Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
14.05.23
241

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցության առանցքում եղել է հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորումը,-եռակողմ հանդիպումից հետո հայտնել  է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Քննարկել ենք նաև երկու երկրների միջև սահմանազատման հարցը», - նշել է Միշելը։

Նրա խոսքով՝ ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։

«Մենք պատրաստ ենք բրյուսելյան ձևաչափով հանդիպումներ կազմակերպել այնքան, որքան պետք է»,- ասել է Միշելը:

Նրա հավաստմամբ՝ սահմաններին առնչվող հարցերում  առաջընթաց կա:

Միշելը նաև նշել է, որ Փաշինյանն ու Ալիևը  պարտավորվել են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն: