Լրահոս
Քաղաքական
10:30
15.05.23
370

Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ. Զաքարյան

Img default alt hy

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով:

Մի հուսադրող թեզ անգամ եթե լիներ, կառավարության տարածած տեքստում ու նիկոլապատկան կայքերում հիմա թմբկահարելիս  կլինեին: Պատահական չէր նաև ԱԽՔ-ի հարցազրույցի այսօրվա լայն շրջանառումն, ըստ որի` նորից արձանագրում են, ոչ մի միջազգային երաշխիք Հայաստանն այսօր չունի:

Ճիշտ են նկատել ժամանակին, որ սրա վզից թոկը գցած տանում են այս ու այն կողմ, իսկ արդյունքում, ամեն անգամ Արցախից ու Հայաստանից պակասում է մի նոր շանս ու հեռանկարի հույս»։