Լրահոս
Հայաստան
16:37
14.02.22
619

Ի՞նչ ճակատագիր է սպասում Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին․ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը

Img default alt hy

Ուկրաինայում տիրող լարված իրավիճակը մտահոգիչ է նաև այնտեղ ապրող կամ գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի առումով։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին։

«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,- գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։