Լրահոս
Քաղաքական
16:56
11.01.23
146

ՀՅԴ ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանին ձերբակալել են հեռախոս ունենալու համար․ Արսեն Բաբայան

Img default alt hy

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացրել է․

«Քննչական կոմիտեի Մասիսի բաժնի քննիչը քիչ առաջ 72 ժամով ձերբակալեց պաշտպանյալիս՝ ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին:

Ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, զուրկ է որևէ իրավական տրամաբանությունից:

Չեք հավատա, բայց ձերբակալվել է միայն այն պատճառով, որ ունի հեռախոս»,- սոցցանցի իր էջում գրել է Արսեն Բաբայանը: